Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Փակ, գաղտնի դատավարություն

Փակ, գաղտնի դատավարություն
11.06.2014 | 17:02

Մարզահամերգային համալիրի շուրջ ծավալված վեճի քննությունը տեղափոխվել է ՀՀ վերաքննիչ դատարան, որտեղ այսօր էլ տեղի ունեցավ դռնփակ դատավարություն: Հիշեցնենք, որ օրեր առաջ հրավիրված մամուլի ասուլիսում ՄՀՀ-ի ներկայացուցիչները պնդում էին, որ որոշակի ուժեր շահագրգռված են համալիրը ներկայացնել աճուրդի և այն վաճառել հարմար գնով:

«Քանի որ պետությունը, որպես ներկայացուցիչ, ընտրել է պաշտպանության նախարարությունը, շատ հանգիստ ամեն ինչ կատարվում է գաղտնի պայմաններում: Գիտենք, որ դեռ սովետական ժամանակներից պաշտպանության նախարարության հետ կապված հիմնական գործերը փակ, գաղտնի են: Հարցն այն է, որ ՊՆ-ն մարզահամերգային համալիրի հետ կապ ունենալ չի կարող: Ի սկզբանե, մենք վարկ վերցրել ենք ՀՀ ֆինանսների նախարարությունից, որն օրենսդրության համաձայն` իրավունք ունի վարկ տրամադրելու: Պաշտպանության նախարարությունը իրավունք չունի վարկեր տրամադրելու, նման օրենսդրական կետ գոյություն չունի: Աբսուրդ է»,- մեր զրույցի ժամանակ նշեց մարզահամերգային համալիրի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը:
Երբ դատական դռնփակ նիստն ավարտվեց, լրագրողները փորձեցին պարզաբանումներ ստանալ պատասխանող կողմից, սակայն ներկայացուցիչներն արագ հեռացան: «Ո՞ր նախարարությունն են ներկայացնում» հարցին նրանք միայն պատասխանեցին` «Կառավարությունը»:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2059

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ